Կորեայի ձորում փտած էլեկտրասյուները տապալվել են ուժեղ քամուց․ բնակիչները 30 տարի ահազանգել են վտանգի մասին
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 30-ին Երևանում ուժեղ քամու հետևանքով Արաբկիր վարչական շրջանի Կորեայի ձորի հատվածում ամբողջությամբ փտած փայտե էլեկտրասյուները տապալվել են՝ փակելով ճանապարհը։ Բարեբախտաբար, միջադեպի հետևանքով տուժածներ չեն եղել. փոխանցում է Շամշյանը։
Տապալված էլեկտրասյուներից վնասվել է նաև թաղամասը սնուցող գազախողովակը։ Գազի արտահոսք, սակայն, չի արձանագրվել։
Բնակիչների խոսքով՝ տվյալ հատվածում փայտե, քայքայված սյուները տարիներ շարունակ վտանգ են ներկայացրել։ Նրանք պնդում են, որ խնդրի մասին «Հայաստանի էլեկտրական ցանցերին» բազմիցս տեղեկացրել են ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր, սակայն այն երկար ժամանակ չի լուծվել։
Միջադեպից հետո «Հայաստանի էլեկտրական ցանցերի» աշխատակիցները օպերատիվ ժամանել են դեպքի վայր և աշխատանքներ իրականացրել՝ փայտե սյուների փոխարեն տեղադրելով բետոնե հենասյուներ։ «Գազպրոմ Արմենիա»-ի «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցներն էլ վերականգնել և ամրացրել են վնասված գազախողովակը։
Բնակիչները շնորհակալություն են հայտնել աշխատանքներն արագ իրականացրած կառույցներին՝ միաժամանակ դժգոհելով, որ դեպքից հետո Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից որևէ ներկայացուցիչ չի այցելել տարածք և չի հետաքրքրվել ստեղծված իրավիճակով։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը