Ռուսաստանը սրում է հարձակումները Ուկրաինայի խաղաղ բնակչության վրա․ Կայա Կալաս
Աշխարհ
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է սրել հարձակումները Ուկրաինայի խաղաղ բնակչության դեմ։
Նրա խոսքով՝ հուլիսն ու օգոստոսը պատերազմի մեկնարկից ի վեր ամենաարյունալի ամիսներն են եղել։ Միևնույն ժամանակ, Կալասը նշել է, որ ուկրաինացիները շարունակում են դիմակայել, և միջազգային հանրությունը պետք է կանգնի նրանց կողքին։
Կալասի խոսքով՝ Ուկրաինայի համար առաջնահերթությունը շարունակում է մնալ հակաօդային պաշտպանությունը։ Նա նշել է, որ որոշ երկրներ ունեն հակաօդային պաշտպանության համար նախատեսված հրթիռ-որսիչներ, որոնց շահագործման ժամկետը շուտով լրանալու է։
ԵՄ բարձր ներկայացուցիչը կոչ է արել այդ հրթիռները փոխանցել Ուկրաինային՝ ընդգծելով, որ դրանց օգտագործումը կարող է օգնել պաշտպանել ուկրաինացիների կյանքերը։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը