Գազատար է վնասվել․ Կենտրոնի մի շարք փողոցներում գազամատակարարումը դադարեցվել է
Հասարակություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանում մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է՝ այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ ստորգետնյա միջին ճնշման գազատարի վնասման հետևանքով։
«Գազպրոմ Արմենիա»-ի փոխանցմամբ՝ գազամատակարարումը դադարեցվել է սեպտեմբերի 1-ին՝ ժամը 03:05-ից։
Առանց գազի են մնացել Դեմիրճյան, Անտառային, Սարյան, Սարմենի, Զառուբյան, Լեմկինի, Գ. Հարությունյան, Լեռ Կամսարի փողոցների, ինչպես նաև Բաղրամյան պողոտայի 1-28 հասցեների գազասպառողները։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը