Գիտնականները նշել են տղամարդկանց պտղաբերությունը նվազեցնող գործոնները
Գիտություն և Մշակույթ
Գենետիկ նախատրամադրվածությունն ու անառողջ սննդակարգը կարող են համատեղ զգալիորեն նվազեցնել տղամարդկանց պտղաբերությունը։ Մելբուռնի համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են Human Reproduction գիտական ամսագրում։
Փորձի ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են M1AP գենի խանգարում ունեցող մկների։ Մարդկանց մոտ այս գենի որոշ մուտացիաներ կապված են տղամարդկային անպտղության հետ։ Կենդանիների մի մասը նաև ստացել է ճարպերով և շաքարով հարուստ սնունդ։ Պարզվել է, որ ինչպես գենետիկ խանգարումը, այնպես էլ անառողջ սննդակարգն առանձին-առանձին բացասաբար են ազդել վերարտադրողական ցուցանիշների վրա։
Ամենաուժեղ ազդեցությունը նկատվել է երկու գործոնների համադրության դեպքում․ վատացել է սերմնաբջիջների որակը և նվազել սերունդների քանակը։ Հետազոտության հեղինակների կարծիքով՝ արդյունքները ցույց են տալիս, որ կենսակերպը կարող է ազդել գենետիկ նախատրամադրվածության դրսևորման աստիճանի վրա։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը