ԵՄ-ն մերժել է Զելենսկու խնդրանքը
Աշխարհ
Եվրամիությունը չի նախատեսում արագացնել Ուկրաինային հատկացվելիք 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյուն։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն գիտակցում է Ուկրաինայի ֆինանսական լուրջ կարիքները, սակայն ներկայում կենտրոնացած է արդեն հաստատված ֆինանսավորման ծրագրի իրականացման վրա։ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն ընդգծել է, որ 90 միլիարդ եվրոն Կիևին կտրամադրվի երկու տարվա ընթացքում՝ նախապես սահմանված ժամանակացույցի համաձայն։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԵՄ-ին խնդրել էր ժամկետից շուտ տրամադրել 2027 թվականի համար նախատեսված վարկային ֆինանսավորումից 10 միլիարդ դոլարը՝ կոչ անելով արագացնել Կիևին միջոցների հատկացումը։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը