Գերմանական ռազմարդյունաբերական ընկերության հիմնադիրը հայտարարել է, որ Գերմանիան և Ռուսաստանը «պատերազմի մեջ են»»
Աշխարհ
Գերմանական Donaustahl պաշտպանական ընկերության հիմնադիր Շտեֆան Թումանը հայտարարել է, որ, իր գնահատմամբ, Գերմանիան և Ռուսաստանն արդեն «պատերազմի մեջ են»։ Նրա խոսքերը փոխանցում է Politico-ն։
«Գերմանիան և Ռուսաստանը պատերազմի մեջ են»,- հայտարարել է Թումանը։ Նա նաև հրաժարվել է իրավիճակը բնութագրելու համար օգտագործել «հիբրիդային պատերազմ» եզրույթը, որը հաճախ կիրառվում է եվրոպացի քաղաքական գործիչների կողմից։
Թումանը հայտնել է նաև, որ իր ղեկավարած Donaustahl ընկերությունը մարտական անօդաչու թռչող սարքեր է մատակարարում Ուկրաինային։ Ավելի վաղ Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վոլֆգանգ Կուբիկին կոչ էր արել Բեռլինին Ռուսաստանին սպառնալ Ուկրաինային Taurus հրթիռներ փոխանցելու հնարավորությամբ՝ ի պատասխան, իր ձևակերպմամբ, «հիբրիդային սպառնալիքների»։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը