Անկարան և Թբիլիսին ընդլայնում են ոստիկանական համագործակցությունը
Աշխարհ
Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազավիլիի հրավերով մեկնել է Վրաստան։
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում թուրք նախարարին և նրա պատվիրակությանը դիմավորել են Սուլխան Թամազավիլին, Թբիլիսիում Թուրքիայի դեսպան Մուստաֆա Թյուրքեր Արընը և այլ պաշտոնյաներ։
Նախարարները նախատեսում են անցկացնել ընդլայնված կազմով հանդիպում։ Այցի շրջանակում նախատեսվում է նաև Թուրքիայի և Վրաստանի ոստիկանական ակադեմիաների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում։
Հանդիպումից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը