Գերմանիայի ԱԳ նախարարը դիմել է Ռուսաստանին
Ռուսաստան
Ռուսաստանը պետք է Գերմանիային դիտարկի որպես Եվրոպայում կայունություն ապահովող ուժ, որը պատրաստ է բանակցությունների, սակայն չի տրվի ճնշումների։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուսաստանը պետք է իմանա, որ Գերմանիան Եվրոպայում կայունացնող ուժ է, որը միշտ պատրաստ է բանակցությունների, սակայն որին հնարավոր չէ վախեցնել»,- հայտարարել է Վադեֆուլը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի կառավարությունը քննարկում է մի քանի ռուս դիվանագետների արտաքսման, ինչպես նաև երկրում Ռուսաստանի վերջին գործող գլխավոր հյուպատոսությունը փակելու հնարավորությունը։ Քննարկումների պատճառ է դարձել Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերված անօդաչուների հետ կապված միջադեպը, որի համար Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ըստ հրապարակումների, պատրաստվում է մեղադրել Ռուսաստանին։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը