Պուտինը շնորհակալություն է հայտնել Ռահմոնին Տաջիկստանում ռուսաց լեզվին աջակցելու համար
Ռուսաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին երկրում ռուսաց լեզվի զարգացմանն ու տարածմանն աջակցելու համար։ Այս մասին հայտնում է «Спутник Ближнее Зарубежье» Telegram ալիքը։
«Մենք Ձեզ հետ ռուսերենով ուսուցմամբ հինգ դպրոց ենք բացել։ Դա Ձեր նախաձեռնությունն էր, ես դա շատ լավ եմ հիշում, և մենք շնորհակալ ենք Ձեզ դրա համար»,- ասել է Պուտինը։
Պուտինն ու Ռահմոնը հանդիպել են Ղրղզստանում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում՝ «Ալա-Արչա» պետական նստավայրում։ Հանդիպմանը ռուսական կողմից մասնակցել են նաև ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված է նաև Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ բանակցությունների ընթացքում քննարկվելու է նաև հայ-ռուսական հարաբերությունների ապագան։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը