Ռուսաստանում արձագանքել են Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի վերաբերյալ Տուսկի հայտարարությանը
Ռուսաստան
ՌԴ Պետդումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովան արձագանքել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հայտարարությանը, ըստ որի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսման պատասխանատվությունը կրում էր նաև Խորհրդային Միությունը։ Ժուրովայի խոսքերը փոխանցում է «Газета.ru»-ն։
Պատգամավորի կարծիքով՝ ԽՍՀՄ-ին պատերազմի սանձազերծման մեջ մեղադրելով՝ Տուսկը փաստացի արդարացնում է նացիզմը։ «Չի կարելի ասել, թե մենք՝ ԽՍՀՄ-ը, սկսեցինք այս ամենը, իսկ Հիտլերը կապ չուներ։ Այդ դեպքում պետք է շարունակել ու ասել, թե նա համակենտրոնացման ճամբարներ չի ստեղծել և լեհ հրեաներին չի կոտորել»,- հայտարարել է Ժուրովան։
Նա նաև պնդել է, որ նման հայտարարությունները կարող են ազդել Լեհաստանի երիտասարդ սերնդի՝ պատմական իրադարձությունների ընկալման վրա։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը