Ուկրաինացիներին կոչ են արել սննդի և ջրի պաշար կուտակել Ոսկու գինը առաջին անգամ օգոստոսի 19-ից ի վեր իջել է 4,4 հազար դոլարից ցածր Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին․ «Ռուսական երկաթուղիները» հակադարձում է Փաշինյանին (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Սթարմերը կլքի խորհրդարանը Բիշքեկում մեկնարկել է Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Երևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու և «BMW»-ով դիմել փախուստի․ կան վիրավորներ ՀՀ–ում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Հնդկաստանն առանձնահատուկ նշանակություն ունի ՀՀ արտաքին քաղաքականության գործունեության մեջ․ նախագահ Անկարան և Թբիլիսին ընդլայնում են ոստիկանական համագործակցությունը Մոսկվայից արձագանքել են Երևանի՝ երկաթուղու վերաբերյալ առաջարկին Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգա ԱԳՆ-ն վերանվանվել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն 

Երևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու և «BMW»-ով դիմել փախուստի․ կան վիրավորներ

Արտակարգ Պատահար

Օգոստոսի 27-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ժամը 18։50-ի սահմաններում Տիգրան Պետրոսյան փողոցում գտնվող «Ակբա» բանկի մոտակայքում, երբ Երևանի բնակիչներ՝ 18-ամյա Վրեժ Ս․-ն, 18-ամյա Հակոբ Ա․-ն, 17-ամյա Հ․ Պ․-ն և նրանց ևս մեկ ընկեր քայլելիս են եղել, մոտ 20 տարեկան մի երիտասարդի և ընկերոջ միջև, միմյանց երկար նայելու հարցի շուրջ, վիճաբանություն է առաջացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրանից հետո նշված երիտասարդը իր ընկերոջ՝ Երևանի բնակիչ, 19-ամյա Էրիկ Գ․-ի և մոտ 6 երիտասարդների հետ պայմանավորվել և հանդիպել են Դավիթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի մոտ՝ հետագա պարզաբանումներ կատարելու նպատակով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ արդեն նշված վայրում վերջիններս հանդիպելուց հետո Էրիկ Գ․-ն և իր ընկերները, հասարակության նկատմամբ անհարգալից և բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, մարդկանց անդորրը հայհոյանքներով խախտելով, ծեծի են ենթարկել Հակոբ Ա․-ին, Հ․ Պ․-ին, Վրեժ Ս․-ին և ոմն Լևոնին։

Ներկաներից մեկը իր մոտ եղած բեյսբոլի մահակով հարվածել է Վրեժ Ս․-ի և Հակոբ Ա․-ի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Այնուհետև նրանք նստել են Էրիկ Գ․-ի կողմից շահագործվող «BMW» մակնիշի ավտոմեքենան և դիմել փախուստի։

Դեպքի վայրում հայտնաբերվել են բեյսբոլի մահակ և արնանման հետքեր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Դավիթաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը գլխի վնասվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել Վրեժ Ս․-ին և Հակոբ Ա․-ին։

Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մադուրոն կփորձի հասնել ԱՄՆ-ում իր դեմ քրեական գործի կարճմանըՈւկրաինացիներին կոչ են արել սննդի և ջրի պաշար կուտակել Փորձագետը մեկնաբանել է Զելենսկու՝ սեպտեմբերին հնարավոր «մեծ փոփոխությունների» մասին հայտարարությունըՈսկու գինը առաջին անգամ օգոստոսի 19-ից ի վեր իջել է 4,4 հազար դոլարից ցածր Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին․ «Ռուսական երկաթուղիները» հակադարձում է Փաշինյանին (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Սթարմերը կլքի խորհրդարանըԲիշքեկում մեկնարկել է Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումըԵՄ-ն մերժել է Զելենսկու խնդրանքըԳիտնականները վերքերի մաքրման համար «լազերային փոշեկուլ» են ստեղծելԱՄՆ դեմոկրատ սոցիալիստները փորձում են ստանալ սևամորթ ընտրողների աջակցությունըԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու և «BMW»-ով դիմել փախուստի․ կան վիրավորներԱՄՆ պաշտոնյաները COSCO-ին մեղադրել են Պեկինի համար հետախուզական տվյալներ հավաքելու մեջԳերմանիայի ԱԳ նախարարը դիմել է ՌուսաստանինՆորվեգիայի նոր թագավոր Հոկոն VIII-ը հոր մահից հետո երդում է տվել խորհրդարանումՀՀ–ում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆՀնդկաստանն առանձնահատուկ նշանակություն ունի ՀՀ արտաքին քաղաքականության գործունեության մեջ․ նախագահԱնկարան և Թբիլիսին ընդլայնում են ոստիկանական համագործակցությունըՄոսկվայից արձագանքել են Երևանի՝ երկաթուղու վերաբերյալ առաջարկին Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգաԱԳՆ-ն վերանվանվել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունԱյսօրվանից վարորդական իրավունքի տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերովԵրկաթուղային գծերը խաղերի, զբոսանքի և ժամանցի վայր չեն. ՀԿԵ-ն հայտարարություն է տարածելՍուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանըՀնարավոր չէ ինքնիշխանություն ունենալ՝ ապրելով կոնֆլիկտի պայմաններում․ Փաշինյանի ուղերձը ԲիշքեկիցԱրաղչի․ ԱՄՆ-ը պետք է վերադառնա ստանձնած պարտավորություններին՝ պատերազմը ավարտելու համարԹրամփի՝ Ռուսաստանին G20-ում լիարժեք մասնակցության վերադարձնելու որոշումը դժգոհություն է առաջացրել ԵվրոպայումԳերմանական ռազմարդյունաբերական ընկերության հիմնադիրը հայտարարել է, որ Գերմանիան և Ռուսաստանը «պատերազմի մեջ են»»Փաշինյան․ «Հնարավոր չէ անկախություն և ինքնիշխանություն ունենալ՝ ապրելով կոնֆլիկտի պայմաններում»Պուտինն ու Իրանի նախագահը հանդիպել են ԲիշքեկումՀարալդ V-ի հիշատակը կմնա որպես Նորվեգիային նվիրվածության և պետական ծառայության խորհրդանիշ․ ՓաշինյանՀայաստանը մեր ամենավստահելի հարևանն է․ Փույա Հոսսեինի (տեսանյութ) Գիտնականները նշել են տղամարդկանց պտղաբերությունը նվազեցնող գործոններըՌուբինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու Հայաստան-Ֆրանսիա կապերըԿիևում և Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակումների հետևանքով 12 մարդ է զոհվել Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը կասկածի տակ է․ դատախազությունը նոր մանրամասներ է հայտնել ՀՀ–ն միջանցք է դառնում, TRIPP-ը աշխարհաքաղաքական ռումբ է. Լևոն ԶուրաբյանԵկեղեցու մոտ բահով հարձակում․ հարձակվողը սպանվել է, բժիշկ է վիրավորվելՍուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր․ ՊՆԳանձաքարի դպրոցում ՄԻՊ-ը կարևորել է ուսումնական հաստատությունների պայմանների բարելավման աշխատանքներըՍտեփան Ասատրյանը պետք է հերքի Սրբազանի մասին զրպարտիչ տեղեկություններն ու վճարի 1 միլիոն դրամ ՌԴ-ն կարող է վերականգնել Հայաստանի երկաթուղին․ Միրզոյան. Թրամփի կտրուկ որոշումը՝ Իրանի հարցովՀայաստանը կշարունակի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը․ ՓաշինյանԳագիկ Խաչատրյանի դեմ նոր մեղադրանքներ․ Դատախազությունը բացահայտել է միլիոնների գործարքների մանրամասները Բալանսի բացակայությունը կարող է խաթարել մեր երկրների անկախությունը. Նիկոլ ՓաշինյանՀայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններ կառուցելու ճանապարհին է․ ՓաշինյանՔրեական ոստիկանները հայտնաբերել են մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել էԳագիկ Խաչատրյանի ձերբակալության մասին տեղեկությունը հաստատվել է ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրությամբՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողություններըՊուտին․ «Ռուսաստանը բաց է ազնիվ և փոխշահավետ համագործակցության համար»Արսեն Թորոսյանը Երևանի Մանկան տան 3 սանի ուղեկցել է առաջին դասարան
Ամենադիտված