Եվրահանձնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցում դիմել է գործընկերներին
Աշխարհ
Եվրահանձնաժողովը կոչ է արել Եվրամիության գործընկերներին ստանձնել Ուկրաինայի՝ 2026-2027 թվականների ֆինանսական կարիքների այն մասը, որը չի ծածկվում ԵՄ-ի կողմից նախատեսված 90 մլրդ եվրոյի վարկով։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինյոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի բյուջետային և պաշտպանական ընդհանուր կարիքները երկու տարվա համար գնահատվել են մոտ 135 մլրդ եվրո։ ԵՄ-ն պարտավորվել է 90 մլրդ եվրոյի վարկով ապահովել այդ գումարի երկու երրորդը, իսկ մնացած մեկ երրորդի ֆինանսավորման հարցում ակնկալվում է Կիևի մյուս գործընկերների մասնակցությունը։
Պինյոն նշել է, որ Եվրահանձնաժողովն առայժմ չի նախատեսում վերանայել արդեն համաձայնեցված 90 մլրդ եվրոյի աջակցության ծավալը՝ չնայած Կիևի հայտարարություններին ռազմական ծախսերի աճի և ռազմաճակատում իրավիճակի փոփոխության մասին։
Նախատեսվում է Ուկրաինային տրամադրել մոտ 45 մլրդ եվրո 2026-ին և ևս 45 մլրդ՝ 2027-ին։ Միաժամանակ միջոցների հատկացումը պայմանավորված է ԵՄ-ի հետ համաձայնեցված բարեփոխումների իրականացման ընթացքով։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը