Գիտնականները վերքերի մաքրման համար «լազերային փոշեկուլ» են ստեղծել
Գիտություն և Մշակույթ
Չելյաբինսկի պետական համալսարանի գիտնականները գործընկերների հետ համատեղ մշակել են սարք, որը լազերի և հակասեպտիկ հեղուկի միջոցով կարող է մաքրել վերքերը մահացած բջիջներից, թարախից և բակտերիալ շերտից՝ առանց առողջ հյուսվածքները վնասելու։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Սարքը բաղկացած է միմյանց մեջ տեղադրված երկու խողովակից և լազերային լուսատարից։ Սառը հակասեպտիկը լազերի ազդեցությամբ ակնթարթորեն եռում է՝ առաջացնելով գոլորշու պղպջակներ։ Դրանց պայթման և հեղուկի հոսքի արդյունքում ստեղծվում է յուրատեսակ «միկրոփոշեկուլի» էֆեկտ, որը վերքի մակերևույթից հեռացնում է բակտերիալ շերտը, թարախն ու մահացած հյուսվածքների մասնիկները։
Մշակողների խոսքով՝ տեխնոլոգիան արդեն արտոնագրված է, սակայն դեռ փորձնական փուլում է և չի կարող փոխարինել վերքերի վիրաբուժական բուժմանը։ Այն նախատեսված է որպես օժանդակ մեթոդ՝ վերքի մաքրումն ու ապաքինումն արագացնելու համար։
Գիտնականներն արդեն անցել են վարակված, դիաբետիկ, տրոֆիկ խոցերով և հետվիրահատական վերքերով հիվանդների մասնակցությամբ փորձարկումների։ Հետագայում նախատեսվում է ընդլայնել կլինիկական հետազոտությունները և նոր մեթոդը համեմատել վերքերի մշակման ներկայում կիրառվող եղանակների հետ։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը