Ռուսաստանը, Չինաստանն ու Մոնղոլիան համատեղ սահմանային զորավարժություններ կանցկացնեն
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի, Չինաստանի և Մոնղոլիայի սահմանապահ զորքերը սեպտեմբերի սկզբին համատեղ զորավարժություններ կանցկացնեն։ Այս մասին հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Սահմանային համագործակցություն-2026» անվանումը կրող զորավարժությունների հիմնական թեման կլինի սահմանամերձ շրջաններում հետախուզական և դիվերսիոն գործողությունների կանխումն ու խափանումը։ Նախատեսված են համատեղ պլանավորման, որոնողական գործողությունների, հարվածների իրականացման և ձերբակալման վարժանքներ։
Եռակողմ «Սահմանային համագործակցություն» զորավարժություններն անցկացվելու են երկրորդ անգամ։ Չինաստանի ՊՆ-ի տվյալներով՝ դրանց նպատակն է ամրապնդել երեք երկրների միջև ռազմավարական փոխվստահությունը, խորացնել սահմանային համագործակցությունը և համատեղ ապահովել սահմանամերձ շրջանների անվտանգությունն ու կայունությունը։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը