Դիլիջանում բախվել են «Ֆորդն»-ն ու «Լադա»-ն․ կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։55-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում բախվել են 26-ամյա Արայիկ Բ․-ի վարած «Ֆորդ» մակնիշի և 36-ամյա Վիլյամ Մ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը