Արտակարգ դեպք՝ Երևանում․ 28-ամյա էլեկտրիկը հոսանքահարվել է և այրվածքներով տեղափոխվել հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 27-ին՝ ժամը 22։10-ի սահմաններում, ոստիկանության Դավիթաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ձախ դաստակի 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն». փոխանցում է shamshyan.com-ը։
Պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ, 28-ամյա Սարգիս Գ․-ն է։
Ըստ տեղեկությունների՝ ժամը 17։30-ի սահմաններում նա Դավիթաշեն 1-ին թաղամասի հասցեներից մեկի հետնամասում գտնվող հոսանքի ենթակայանում առաջացած վթարը վերացնելու նպատակով փորձել է անջատել սնուցող հոսանքը, ինչի ընթացքում հոսանքահարվել է և այրվածքներ ստացել։
Դեպքի փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Ըստ աղբյուրի՝ Սարգիս Գ․-ն աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում՝ որպես մոնտյոր։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը