Հունգարիան կրկին արգելափակել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների առաջընթացը
Աշխարհ
Երեկ ԵՄ ընդլայնման հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպման ժամանակ Հունգարիայի պատվիրակությունը կրկին հրաժարվել է հաստատել Ուկրաինայի համար օրենսդրության համապատասխանության ստուգման արդյունքները՝ 2-րդ և 3-րդ բանակցային կլաստերների մասով։
Բուդապեշտը պատրաստակամություն է հայտնել հաստատել ստուգման արդյունքները միայն Մոլդովայի համար՝ 3-րդ կլաստերի մասով՝ միաժամանակ արգելափակելով Ուկրաինայի առաջընթացը։
Քանի որ ԵՄ անդամ երկրների մեծ մասը դեմ է Ուկրաինայի և Մոլդովայի ինտեգրման գործընթացների տարանջատմանը, երկու երկրների վերաբերյալ որոշման ընդունումը կրկին հետաձգվել է:


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը