Ադրբեջանում զինամթերքի պահեստում հզոր պայթյունից հետո երկու գյուղի բնակիչների տարհանել են
Ադրբեջան
Ադրբեջանի Գերանբոյի շրջանում զինամթերքի պահեստում բռնկված հրդեհից և հզոր պայթյունից հետո տարհանվել են Նիզամի և Խոյլու գյուղերի բնակիչները։ Այս մասին հայտնում է Minval Politika-ն։
«Գիշերը՝ Գերանբոյի շրջանում զինամթերքի պահեստում բռնկված հրդեհից հետո, տարհանվել են Նիզամի և Խոյլու գյուղերի բնակիչները»,- նշվում է հրապարակման մեջ։
Նշվում է նաև, որ Նիզամի գյուղի մուտքի մոտ հսկիչ անցակետ է տեղադրվել։
Ավելի վաղ հրապարակվել էին պայթյունի կադրերը։ Հաղորդվում էր, որ պայթյունների հետևանքով զինամթերքի բեկորներն ու արկերը պահեստի տարածքից ցրվել են հարյուրավոր մետր հեռավորության վրա։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է