Չինաստանում արևային էներգետիկան հզորությամբ գերազանցել է ածխային էներգետիկային
Աշխարհ
Չինաստանում արևային էլեկտրակայանների ընդհանուր հզորությունը հուլիսի վերջին առաջին անգամ գերազանցել է ածխային էլեկտրակայանների հզորությանը՝ դառնալով երկրի էներգետիկ համակարգի խոշորագույն աղբյուրը։ Այս մասին հայտնում է China Daily-ն։
Չինաստանի Էներգետիկայի ազգային վարչության տվյալներով՝ հուլիսի վերջին արևային էլեկտրակայանների տեղադրված ընդհանուր հզորությունը հասել է 1,286 միլիարդ կիլովատի՝ փոքր-ինչ գերազանցելով ածխային էլեկտրակայանների 1,285 միլիարդ կիլովատ ցուցանիշը։
Այս փոփոխությունը Չինաստանում գնահատվում է որպես պատմական հանգրվան, որը վկայում է երկրի էներգետիկ կառուցվածքի արագ փոփոխության և վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցման մասին։
Կանխատեսվում է, որ առաջիկա հինգ տարիներին Չինաստանում վերականգնվող էներգիայի սպառումը կավելանա 53 տոկոսով։ Երկրի իշխանությունները նախատեսում են մինչև 2030 թվականն այն հասցնել մոտ 1,8 միլիարդ տոննա ածխային համարժեքի։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը