Փաշինյանի որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարի երկու տեղակալ ազատվել է պաշտոնից
Հայաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանն ազատվել են Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոններից։
Համապատասխան որոշումները հրապարակվել են ՀՀ կառավարության պաշտոնական՝ e-gov.am կայքում։
Արաքսիա Սվաջյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2023 թվականի հունվարի 3-ից։
Արթուր Մարտիրոսյանը նախարարի տեղակալի պաշտոնում էր 2020 թվականի փետրվարի 12-ից։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը