NASA-ն Nancy Grace Roman աստղադիտակից առաջին լուսանկարներին սպասում է մինչև տարեվերջ
Աշխարհ
NASA-ն ակնկալում է, որ Nancy Grace Roman տիեզերական աստղադիտակից առաջին լուսանկարները կստացվեն 2026 թվականի վերջին՝ Սուրբ Ծննդյան տոների շրջանում։ Այս մասին հայտարարել է NASA-ի փոխղեկավար Նիկի Ֆոքսը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ֆոքսի խոսքով՝ Roman-ը հագեցած է ժամանակակից սարքավորումներով և լայն տեսադաշտի շնորհիվ կկարողանա տիեզերքի լայնածավալ ուսումնասիրություններ իրականացնել շատ ավելի արագ, քան Hubble աստղադիտակը։ NASA-ում նշում են, որ որոշ հետազոտություններ, որոնց համար Hubble-ին կարող էր պահանջվել տասնամյակներ, Roman-ը կկարողանա իրականացնել շատ ավելի կարճ ժամանակում։
NASA-ի ներկայացուցիչ Ջուլի ՄաքԷներիի խոսքով՝ աստղադիտակը հնարավորություն կտա ուսումնասիրել Ծիր Կաթինը և մեկ ամսվա ընթացքում դիտարկել ավելի քան 20 միլիարդ աստղ։ Հիմնական հետազոտական ծրագրի շրջանակում նախատեսվում է ուսումնասիրել նաև ավելի քան 2 միլիարդ գալակտիկա՝ պարզելու աստղերի ու գալակտիկաների ձևավորման և զարգացման գործընթացները, ինչպես նաև Տիեզերքի ընդարձակման պատմությունը։
Nancy Grace Roman-ի արձակումը նախատեսված էր օգոստոսի 30-ին՝ Ֆլորիդայի Քենեդու անվան տիեզերական կենտրոնից։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը