Փեզեշքիանի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել
Աշխարհ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ինքնաթիռը Ղրղզստանից վերադառնալիս արտակարգ վայրէջք է կատարել Իրանի Ռաշտ քաղաքում։ Այս մասին հայտնել է TodayPress TV-ն՝ հղում անելով Իսրայելի 12-րդ ալիքին։
Փեզեշքիանը Բիշքեկում մասնակցում էր Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին և սեպտեմբերի 1-ի երեկոյան վերադառնում էր Իրան։
Իրանական «Mehr» գործակալության հաղորդմամբ՝ այդ ընթացքում Թեհրանի արևելյան հատվածում ակտիվացվել են ՀՕՊ համակարգերը։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՀՕՊ համակարգերի ակտիվացումից հետո նախագահի ինքնաթիռը փոխել է երթուղին և ուղղվել դեպի Ռաշտ։
Դեպքի հանգամանքների և ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառների վերաբերյալ պաշտոնական մանրամասներ առայժմ չեն հաղորդվել։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը