Ադրբեջանական զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
Աշխարհ
Ադրբեջանի Գորանբոյի շրջանի Նիզամի գյուղի մոտ գտնվող զինամթերքի պահեստում գիշերը պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Պայթյունից հետո պահեստում հրդեհ է բռնկվել։ Միջադեպի պատճառը պաշտոնապես չի հաղորդվում։ Նշվում է միայն, որ իրավիճակը վերահսկողության տակ է, և իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հրդեհի տարածումը կանխելու համար։
Պայթյունի վայրի հարակից տարածքից բնակիչները տարհանվել են։ Ադրբեջանի իշխանությունների փոխանցմամբ՝ տուժածներ չկան։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը