Գիտնականները հայտնել են Արեգակի հանգիստ վիճակի մասին
Ռուսաստան
ՌԴ ԳԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի մասնագետները հայտնել են, որ սեպտեմբերի 2-ին տիեզերական եղանակը հանգիստ է, իսկ Արեգակի բռնկումային ակտիվությունը՝ միայն փոքր-ինչ բարձրացած։
Գիտնականների խոսքով՝ գրանցվել են մի քանի թույլ բռնկումներ, սակայն դրանք տեղի են ունեցել Արեգակի արևմտյան հատվածում՝ ակտիվ շրջաններում, որոնք աստիճանաբար անցնում են աստղի հակառակ կողմը։
«Նույնիսկ եթե ենթադրենք, որ այս կայծից կարող է կրակ բռնկվել, միևնույն է՝ այն տեսնել չենք կարողանա»,- նշել են լաբորատորիայում։
Գեոմագնիսական ակտիվությունը նույնպես ցածր է։ Մասնագետների գնահատմամբ՝ ներկայում Արեգակը «քնած է», իսկ տիեզերական եղանակի կանխատեսումը հանգիստ է։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը