Volkswagen-ը նախատեսում է դադարեցնել ավտոմեքենաների արտադրությունը Գերմանիայի չորս գործարաններում
Աշխարհ
Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնը պատրաստել է վերակազմավորման լայնածավալ ծրագիր, որը նախատեսվում է հաստատել սեպտեմբերի 4-ին կայանալիք դիտորդ խորհրդի նիստում։ WirtschaftsWoche-ի տրամադրության տակ հայտնված գաղտնի փաստաթղթերի համաձայն՝ ընկերությունը որոշել է Գերմանիայի չորս խոշոր գործարաններում ավտոմեքենաների արտադրության դադարեցման ժամկետները։
Նախատեսվում է Էմդենի և Ցվիկաուի գործարաններում արտադրությունը դադարեցնել մինչև 2031 թվականը, Հանովերում՝ 2032-ին, իսկ Նեկարզուլմում՝ 2034-ին։ Միաժամանակ մի շարք մոդելների արտադրությունը կտեղափոխվի այլ երկրներ․ ID.4-ի հաջորդ սերնդի արտադրությունը՝ Չեխիա, նոր Audi Q4 e-tron-ինը՝ Բրատիսլավա, իսկ B-Space (T8) էլեկտրական ֆուրգոնինը՝ Լեհաստան։
Ընկերության կանխատեսմամբ՝ 2026 թվականին Volkswagen-ի համաշխարհային վաճառքը կկազմի մոտ 8,5 մլն ավտոմեքենա։ Փաստաթղթում նշվում է, որ խոշոր վերակազմավորումն անհրաժեշտ է ծախսերը նվազեցնելու և ընկերության ֆինանսական կայունությունը պահպանելու համար։
Ավելի վաղ Volkswagen-ի ղեկավար Օլիվեր Բլյումեն հայտնել էր, որ ընկերությունում նախատեսվող աշխատատեղերի կրճատումների մոտ կեսը բաժին է ընկնելու Գերմանիայի ձեռնարկություններին։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը