Ամուսնության գրանցման համար կարելի է մինչև հինգ օր արձակուրդ վերցնել
Ռուսաստան
Ռուսաստանում աշխատողները ամուսնության գրանցման կապակցությամբ կարող են մինչև հինգ օր չվճարվող արձակուրդ վերցնել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ Նախագահին առընթեր ազգային տնտեսության և պետական կառավարման ակադեմիայի փորձագետ Տատյանա Պոդոլսկայան։
Նրա խոսքով՝ ՌԴ Աշխատանքային օրենսգրքի 128-րդ հոդվածի համաձայն՝ գործատուն պարտավոր է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա տրամադրել մինչև հինգ օր չվճարվող արձակուրդ։ Գործատուն իրավունք չունի մերժել դիմումը, սակայն կարող է պահանջել ամուսնության վկայականը։
Այս օրերը չեն հանվում աշխատողի ամենամյա վճարովի արձակուրդից և չեն ազդում դրա տևողության վրա։
Նման արձակուրդից կարող են օգտվել նաև վերջերս աշխատանքի ընդունված կամ փորձաշրջանում գտնվող աշխատողները։ Վերջին դեպքում փորձաշրջանը կերկարաձգվի աշխատանքի բացակայած օրերի քանակով։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը