Կաթողիկոսն Էջմիածնում խաղաղության աղոթք է հնչեցրել
Հասարակություն
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում խաղաղության աղոթք է կատարել՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-րդ տարեդարձի առիթով։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Գարեգին Բ-ն և եկեղեցական արարողությանը ներկա հավատացյալները աղոթք են բարձրացրել Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման, Արցախից բռնի տեղահանվածների տոկունության և բարօրության համար։
Աղոթքի ընթացքում նաև հայց է հնչեցվել Հայաստանի և հայ ժողովրդի խաղաղության ու անվտանգության համար։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը