Ռուսաստանում պատրաստվում են Պետդումայի ընտրություններին․ որոշ երկրներում քվեարկությունը կսկսվի ավելի վաղ
Ռուսաստան
Առաջիկա օրերին մի շարք երկրներում կսկսվի Ռուսաստանի Պետական դումայի ընտրությունների արտագնա վաղաժամ քվեարկությունը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ արտերկրում գործող ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունները ընտրությունների անցկացմանը պատրաստվածության բարձր մակարդակ ունեն։
Զախարովան նշել է, որ նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցին և պահանջներին համապատասխան։
Հայտարարությունը նա արել է Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը