«Ավելի շատ նվերներ կլինեն»․ Վիկտորյա Բոնյայի դուստրը խոսել է ծնողների բաժանման մասին
Հասարակություն
Բլոգեր Վիկտորյա Բոնյայի դուստրը՝ Անջելինա Սմերֆիթը, պատմել է, թե ինչպես է վերաբերվում ծնողների բաժանմանը։ Նրա խոսքով՝ նման իրավիճակում պետք է փորձել կենտրոնանալ ոչ թե բացասական, այլ դրական կողմերի վրա։
Բոնյայի հետևորդներից մեկը խնդրել է խորհուրդ տալ այն երեխաներին, որոնց ծնողները պատրաստվում են բաժանվել։ «Կարծում եմ՝ ավելի լավ է չկենտրոնանալ բացասականի վրա, այլ տեսնել դրականը։ Օրինակ՝ ավելի շատ նվերներ կլինեն»,- պատասխանել է Անջելինան։
Նա նաև նշել է, որ եթե ծնողները որոշում են բաժանվել, դրա համար պատճառներ ունեն։ Անջելինայի կարծիքով՝ եթե մարդիկ այլևս չեն սիրում միմյանց, ավելի ճիշտ է բաժանվել։
Ավելի վաղ Անջելինան քննադատել էր մորը Դուբայում միլիոնավոր ռուբլիներ ծախսելու համար՝ հիշեցնելով, որ ուղևորությունից Բոնյան վերադարձել էր Hermès, Gucci և Louis Vuitton ապրանքանիշերի պայուսակներով։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը