Թուրքիա մեկնող ուղևորի ճամպրուկում այծյամի գանգ են հայտնաբերել
Ռուսաստան
Վոլգոգրադի օդանավակայանում մաքսային ծառայողները կանգնեցրել են Թուրքիա մեկնող զբոսաշրջիկի, որի ուղեբեռում հայտնաբերել են այծյամի գանգ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը։
Տղամարդը Վոլգոգրադ-Թուրքիա չվերթի ուղևոր էր և անցնում էր «կանաչ միջանցքով», երբ նրա ճամպրուկում հայտնաբերվել է հատուկ վահանակի վրա ամրացված կենդանու գանգ։
Զբոսաշրջիկը բացատրել է, որ այն որպես նվեր տանում էր Անթալիայում բնակվող ընկերներին և տեղյակ չէր նման իրերի հայտարարագրման կանոններին։
Նրա նկատմամբ երկու վարչական վարույթ է հարուցվել՝ ապրանքը չհայտարարագրելու և արտահանման սահմանափակումները չպահպանելու համար։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը