Telegram-ը Ռուսաստանում 11,4 մլն ռուբլու տուգանք է ստացել
Ռուսաստան
Մոսկվայի դատարանը Telegram մեսենջերին տուգանել է 11,4 մլն ռուբլով՝ Ռուսաստանում արգելված տեղեկությունները չհեռացնելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Դատարանի տվյալներով՝ հարթակը չի հեռացրել երեք հրապարակում, որոնք, ըստ ռուսական կողմի, պարունակել են Ուկրաինայում ռազմական գործողությունների վերաբերյալ «ոչ հավաստի տեղեկություններ», ինչպես նաև ծայրահեղական բովանդակություն։
Telegram-ի նկատմամբ կազմվել է երեք արձանագրություն՝ յուրաքանչյուրով սահմանելով 3,8 մլն ռուբլու տուգանք։ Ընդհանուր գումարը կազմել է 11,4 մլն ռուբլի։
Ավելի վաղ Մոսկվայի Տագանսկի դատարանը նույն պատճառաբանությամբ Telegram-ին տուգանել էր ևս 3,8 մլն ռուբլով։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը