Ռուսաստանում Զելենսկուն համեմատել են Ուսամա բեն Լադենի հետ
Ռուսաստան
ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ, ԼԴՊՌ առաջնորդ Լեոնիդ Սլուցկին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն համեմատել է «Ալ-Քաիդայի» նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Սլուցկին նման համեմատություն է արել՝ մեկնաբանելով Զելենսկու՝ Ռուսաստանի տարածքով թռիչքներ իրականացնող միջազգային ավիաընկերություններին ուղղված հայտարարությունը։ Ռուս պատգամավորը նրան անվանել է «նոր թիվ մեկ ահաբեկիչ» և պնդել, որ նրա հայտարարությունները սպառնալիք են միջազգային ավիացիայի անվտանգության համար։
Սեպտեմբերի 1-ին Զելենսկին միջազգային ավիաընկերություններին կոչ էր արել հրաժարվել Ռուսաստանի տարածքով թռիչքներից՝ ուկրաինական ԱԹՍ-ների պատճառով՝ հայտարարելով, որ Ռուսաստանի օդային տարածքը դառնում է «լիովին վտանգավոր»։
Ավելի վաղ ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկը հայտարարել էր, որ քաղաքացիական ավիացիային սպառնալիքի դեպքում Ռուսաստանը կարող է փոխել ռազմական գործողությունների ռազմավարությունը։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը