«90 միլիարդը դեռ չեն ստացել, արդեն նոր գումար են ուզում»․ Ֆիցո
Աշխարհ
Եվրամիությունը Ուկրաինայի համար հաստատել է 90 մլրդ եվրոյի վարկ, սակայն Կիևն արդեն հայտարարում է ֆինանսական միջոցների պակասի մասին և լրացուցիչ աջակցություն է պահանջում։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Նկատե՞լ եք, որ Ուկրաինան արդեն ասում է, թե փող չունի։ 90 միլիարդի վարկը հաստատվել է, իսկ նրանք արդեն նոր գումար են խնդրում»,- ասել է Ֆիցոն։
Սլովակիայի վարչապետը նաև հայտարարել է, որ իր ղեկավարած կառավարությունը չի մասնակցի Ուկրաինային ռազմական և ֆինանսական օգնության տրամադրմանը։ Նրա խոսքով՝ Բրատիսլավան պետք է խուսափի նաև զինված հակամարտության մեջ ներգրավվելուց։
Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտնել էր, որ 2023 թվականից Եվրամիությանը չի հաջողվում Ուկրաինայի համար ապաշրջափակել Եվրոպական խաղաղության հիմնադրամում պահվող 6,6 մլրդ եվրոն՝ անդամ երկրների միջև տարաձայնությունների պատճառով։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը