Պուգաչովան և Վայկուլեն՝ միասին․ հրապարակվել են երգչուհիների նոր լուսանկարները
Աշխարհ
Սոցցանցերում հայտնվել են Ալլա Պուգաչովայի և Լայմա Վայկուլեի համատեղ նոր լուսանկարները։ Կադրերը հրապարակել է մոդել Անգելինան, որը երգչուհիներին հանդիպել է Կիպրոսի Լիմասոլ քաղաքում։
Լուսանկարներն արվել են դեռևս 2025 թվականի ապրիլին, սակայն հրապարակվել են այժմ։ Կադրերում Պուգաչովան և Վայկուլեն արևային ակնոցներով են։
«Հանդիպում, որն իր հետևից երկար ժամանակ ոգեշնչման և լույսի հետք թողեց։ Հանդիպում երկու իսկական լեգենդների, ոճի մուսաների և մեր ժամանակների մեծ երգչուհիների հետ»,- գրել է լուսանկարների հեղինակը։
Օգոստոսին 77-ամյա Ալլա Պուգաչովայի արտաքին տեսքը ևս ակտիվ քննարկվել էր սոցցանցերում՝ արժանանալով բազմաթիվ դրական արձագանքների։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը