Ղազախստան մուտք գործելը կդառնա վճարովի․ նոր կանոնները կգործեն նաև ռուսաստանցիների համար
Հասարակություն
Ղազախստան մուտք գործող օտարերկրացիները, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիները, ստիպված կլինեն վճարել էլեկտրոնային ճանապարհորդական թույլտվության՝ ETA-ի համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են QazETA համակարգի օպերատորի ներկայացուցիչները։
Թույլտվության արժեքը նույնը կլինի բոլոր երկրների քաղաքացիների համար, սակայն վերջնական գումարը դեռ չի հրապարակվել։ Ներկայում համակարգը գործում է փորձնական ռեժիմով, ETA-ն տրամադրվում է անվճար, իսկ դրա բացակայությունը դեռևս հիմք չէ երկիր մուտքը մերժելու համար։ Դիմումը պետք է ներկայացնել սահմանը հատելուց առնվազն 72 ժամ առաջ։
ETA-ն փուլ առ փուլ պարտադիր կդառնա նոյեմբերի 1-ից․ սկզբում՝ օդային ճանապարհով ժամանողների, ապա նաև ավտոմեքենայով և ծովային ճանապարհով Ղազախստան մուտք գործողների համար։
Էլեկտրոնային թույլտվությունը կգործի 180 օր։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը