Դոլարն ու եվրոն թանկանում են․ ինչն է թուլացնում ռուսական ռուբլին
Տնտեսություն
Ռուսական ռուբլու թուլացման վրա ներկայում միաժամանակ մի քանի գործոն է ազդում։ «Альфа-Форекс»-ի ղեկավար Գուզել Պրոցենկոյի խոսքով՝ հիմնական պատճառներից են արտարժույթի նկատմամբ պահանջարկի աճը և ՌԴ ֆինանսների նախարարության վարած քաղաքականությունը, փոխանցում է «Прайм»-ը։
Փորձագետի խոսքով՝ բյուջետային կանոնի շրջանակում Ֆինանսների նախարարության կողմից ներքին շուկայում արտարժույթի գնումները մեծացնում են դոլարի պահանջարկը և ճնշում ռուբլու փոխարժեքի վրա։ Մյուս կարևոր գործոնը ռուսական ընկերությունների կողմից արտարժույթի նկատմամբ պահանջարկի ավելացումն է։
Առաջիկայում ռուբլուն կարող են աջակցել Ֆինանսների նախարարության կողմից արտարժույթի գնումների հնարավոր կրճատումը և Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին նավթի գների հնարավոր աճը։
Սեպտեմբերի 2-ի համար Ռուսաստանի Կենտրոնական բանկը դոլարի պաշտոնական փոխարժեքը սահմանել է 86,75 ռուբլի, իսկ եվրոյինը՝ 100,6 ռուբլի։ Երկու արժույթների փոխարժեքներն էլ հասել են 2025 թվականի սկզբից հետո ամենաբարձր ցուցանիշներին։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը