Սեպտեմբերի 10-ից «Լամբադա» տրանսպորտային հանգույցում երթևեկության նոր փոփոխություններ կլինեն
Հայաստան
Սեպտեմբերի 10-ից «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման պատճառով փակ կլինի Կոմիտասի պողոտա–Դավիթ Անհաղթ փողոց ուղեանցը՝ հանգույցի վերին հատվածում։
Երթևեկության կազմակերպման փոփոխությունները կլինեն հետևյալը․
Կոմիտասի պողոտայից և Դավիթ Անհաղթ փողոցից խաչմերուկ մոտեցող վարորդները կհամարվեն գլխավոր ճանապարհով երթևեկող և կկարողանան շարժվել ուղիղ կամ աջ։
Ազատության պողոտայից մոտեցող վարորդները կհամարվեն երկրորդական ճանապարհով երթևեկող և կկարողանան շարժվել միայն աջ:
Կկազմակերպվեն հետադարձի հատուկ տեղեր՝ Կոմիտասի պողոտա–Շահսուվարյան և Դավիթ Անհաղթ–Ուլնեցի փողոցների խաչմերուկների ուղղություններով երթևեկող տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել սահմանված նշաններին և նոր կազմակերպված երթևեկության կանոններին համապատասխան։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը