Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը հեռանում է պաշտոնից
Հայաստան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին։
«Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում»,- գրել է Կարապետյանը։
Նա նշել է, որ չի զղջում անցած ճանապարհի համար և շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ կարևոր փորձառության հնարավորություն ընձեռելու համար։
Կարապետյանի խոսքով՝ պաշտոնավարման ընթացքում փորձել է առավելագույնն անել քաղաքապետի և քաղաքային իշխանության աշխատանքն օբյեկտիվորեն լուսաբանելու, ինչպես նաև հանրության հետ հետադարձ կապն ապահովելու համար։
«Եղել եմ մաքսիմալ ազնիվ ու փորձել եմ ներդնել հանրային խոսքի ու հաղորդակցության քաղաքակիրթ մշակույթ»,- նշել է նա։
Կարապետյանը բարձր է գնահատել նաև Տիգրան Ավինյանի աշխատանքը՝ նշելով, որ անձամբ է համոզվել քաղաքապետի պրոֆեսիոնալիզմի և քաղաքի զարգացման ծրագրերն առաջ մղելու հարցում նրա մոտեցումների մեջ։
Խոսելով հետագա ծրագրերի մասին՝ Կարապետյանը նշել է, որ իր համար մասնագիտական նոր փուլ է սկսվում։
«Կարծում եմ՝ կլինեմ այնտեղ, որտեղ իմ կարիքը կզգան։ Ես պատրաստ եմ իմ արդեն պատկառելի փորձով մտնել մասնագիտական կենսագրության նոր շրջափուլ»,- գրել է նա։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը