Թրամփը նշել է Պուտինի հետ հանդիպման պայմանը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, երբ Ուկրաինայի հակամարտությունը մոտենա ավարտին։
Օվալաձև աշխատասենյակում միջոցառման ժամանակ Թրամփին հարցրել են Պուտինի հետ ապագա հանդիպման հնարավորության մասին։
«Մենք անպայման նոր գագաթնաժողով կանցկացնենք։ Վստահ եմ, որ կարող էի հենց հիմա հանդիպել Պուտինին։ Ես ցանկանում եմ դա անել, երբ այս հակամարտությունը մոտենա ավարտին»,- ասել է Թրամփը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը չէր բացառել, որ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կարող են եռակողմ հանդիպում անցկացնել ԱՏԳՀ գագաթնաժողովի շրջանակում։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը