Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը Կայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունները Պայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին «Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներին Պուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմաց Նեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան է Լեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրա Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի են Խաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվել Ռուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում «Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերությունները 

«Փաստ». Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ

Հայկական Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. ««Թավշյա հեղափոխությունից» հետո տեղի ունեցած մի շարք ողբերգական իրադարձություններ և հասարակական մեծ հնչեղություն ստացած խորհրդավոր մահեր շարունակում են մնալ հանրության ու մասնագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում: Պաշտոնական վարկածները, որոնք հիմնականում վերաբերում են «ինքնասպանությանը» կամ «սրտի անբավարարությանը», ավելի ու ավելի շատ հարցեր են առաջացնում, քանի որ դեպքերից շատերի պարագայում կյանքից հեռացած անձինք հանդիսանում էին պետական, քաղաքական կամ իրավապահ համակարգի կարևոր վկաներ և առանցքային դերակատարներ:

Այս թեմային, դեպքերի ժամանակագրությանն ու հնարավոր փոխկապակցվածություններին համապարփակ անդրադարձ է կատարել armtribunal.am կայքը՝ ներկայացնելով վերջին տարիներին արձանագրված առավել ուշագրավ դեպքերի վերլուծությունը:

Ժամանակագրական շարքում առաջին հնչեղ դեպքերից էր 2019 թվականի հունվարին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում «լրտեսության» մեղադրանքով դատապարտված լրագրող Մհեր Եղիազարյանի մահը: Պաշտոնական վարկածով, նա մահացավ «սրտի սուր անբավարարությունից», սակայն իրավապաշտպանները պնդում էին, որ նա պատշաճ բժշկական օգնություն չի ստացել: Հատկանշական է, որ Եղիազարյանը հայտնի էր ուժային կառույցներում կոռուպցիոն հնարավոր չարաշահումների վերաբերյալ իր հետաքննություններով:

Նույն թվականի սեպտեմբերի 24-ին Բյուրականում գտնվող իր առանձնատանը գլխի հրազենային վնասվածքով հայտնաբերվեց ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանը: Թեև քրեական գործ հարուցվեց «ինքնասպանության հասցնելու» հոդվածով, հետագայում այն կարճվեց: Բազմամյա ծառայողական փորձ ունեցող նախկին պաշտոնյան հրաժեշտի գրություն չէր թողել, մինչդեռ նա 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գլխավոր վկաներից մեկն էր:

Ուղիղ երկու ամիս անց՝ նոյեմբերի 28-ին, Ռուսաստանում գտնվող իր մասնավոր գարեջրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվեց Երևանի ոստիկանության նախկին պետ Աշոտ Կարապետյանը: Պաշտոնական վարկածը դժբախտ պատահարն էր, սակայն Կարապետյանը 2016 թվականի ՊՊԾ գնդի գրավման դեպքերի առանցքային վկաներից էր, իսկ նրա անվան շուրջ տարբեր քաղաքական լուրեր էին շրջանառվում:

Խորհրդավոր իրադարձությունները շարունակվեցին 2020 թվականի հունվարի 17ին, երբ Երևանում հրազենային վնասվածքով հայտնաբերվեց ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին, ինչը պաշտոնապես որակվեց որպես ինքնասպանություն: Կուտոյանը ղեկավարում էր ԱԱԾ-ն 2016-ի ՊՊԾ գնդի գրավման, ինչպես նաև 2018-ի «հեղափոխության» ընթացքում: Նույն տարվա հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի օրերին, մահացավ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, իշխանությունների սուր քննադատ Գուրգեն Եղիազարյանը, որը, կորոնավիրուսով վարակված լինելով, հրաժարվում էր հոսպիտալացումից՝ հայտարարելով իր կյանքին սպառնացող վտանգների մասին:

2020 թվականի նոյեմբերին անազատության մեջ կյանքից հեռացավ գեներալ Մանվել Գրիգորյանը, որի ձերբակալությունն ու դրան հաջորդած իրադարձությունները հանրային լուրջ երանգավորում էին ստացել: Նույն նոյեմբերյան իրադարձությունների գիշերը Ազգային ժողովի նախագահի աթոռին նստած բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը կարճ ժամանակ անց հայտնաբերվեց մահացած կամրջի տակ, ինչը հասարակության շրջանում խորացրեց անորոշության ու վախի մթնոլորտը:

Բարձրաստիճան պաշտոնյաների մահվան դեպքերը շարունակվեցին նաև հետագայում: 2022 թվականի հունվարի 1-ին սրտի կաթվածից մահացավ Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը, որը Դուշանբեի հայտնի «վերելակային բանակցությունների» առանցքային վկան էր: Հատկանշական է, որ դրանից մոտ մեկ տարի առաջ նույնպիսի ախտորոշմամբ կյանքից հեռացել էր նաև ՊՊԾ նախկին ղեկավար Հրաչյա Հարությունյանը:

Ցուցակը լրացրին Արմեն Գրիգորյանի հանկարծամահությունը՝ անմիջապես դատարանի դահլիճում, դատավորների ու դատախազների աչքի առաջ, և ընդդիմադիր քաղաքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանությունը սեփական տան բակում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ ընտրություններում տարած հաղթանակից հետո:

Այս բոլոր դեպքերը, համադրվելով մեկ ընդհանուր ժամանակագրության մեջ, հասարակության մեջ ձևավորում են լուրջ մտահոգություններ: Արձանագրված իրադարձությունները ցույց են տալիս, որ քաղաքական ու իրավական լուրջ նշանակություն ունեցող գործերով առանցքային վկաներն ու դերակատարները հեռանում են կյանքից նախքան վերջնական ցուցմունքներ տալը, ինչը լրջագույն քննության և օբյեկտիվ գնահատականի կարիք ունի:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածըՍև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյաՍի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանըՀնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլելԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրելՊունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներումՊայմանագրային զինծառայող է մահացելՍիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՖլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել ենՖրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տունՄեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ) Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՀրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ) Երբ հակաբիոտիկը չի ազդում. մեկնարկել է դիմադրության դեմ համաշխարհային շաբաթըՀորմոնային համակարգը խանգարող նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ծննդից առաջՓաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ) Նիման-Պիկի հիվանդության դեմ նոր դեղը կարող է երկարեցնել կյանքըՎատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան«Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ) Թոքի քաղցկեղի դեմ նոր տարբերակ. ԱՄՆ-ում հաստատվել է նելադալկիբըԼեյկեմիայի դեմ պատվաստանյութ․ մահվան ռիսկը փորձարկման ընթացքում նվազել է 41%-ովԿանխվել է հրդեհի տարածումը հարակից տներՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի և գազի վճարները հունվարին կարող են աճել 26%-ովՄայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլարԼրտեսական սկանդալ Բրիտանիայում․ Ռուսաստանի օգտին աշխատելու կասկածանքով ամերիկացի սպա է ձերբակալվելԿոռուպցիա ասելուց քեզ նայի հայելու մեջ, շեֆիդ նայի հայելու մեջ. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ) Մատվիենկոն կմասնակցի Թուրքմենստանում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումներին
Ամենադիտված