Հայաստանը մտադիր չէ հրաժարվել ռուսական շուկայից. էկոնոմիկայի նախարար
Տնտեսություն
Հայաստանը չի պատրաստվում հրաժարվել ռուսական շուկայից և ակտիվորեն աշխատում է ռուս գործընկերների հետ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Ռուս գործընկերների հետ մենք ակտիվ աշխատում ենք։ Այն բոլոր խնդիրների վերաբերյալ, որոնք բարձրացրել են ռուս գործընկերները, մենք չենք ասում, որ համաձայն չենք և ոչինչ չենք անելու։ Բարձրացված հարցերի լուծումները փնտրում ենք»,- ասել է Պապոյանը։
Հայաստանը վերջին ամիսներին միաժամանակ հայտարարել է ԵՄ շուկա արտահանման ընդլայնման ծրագրերի մասին, սակայն Պապոյանի հայտարարությունից հետևում է, որ եվրոպական ուղղության զարգացումը չի նշանակում ռուսական շուկայից հրաժարում։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը