«Ահաբեկիչների հետ բանակցություններ չեն վարում»․ Պուտին
Ռուսաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոշտ արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ռուսաստանի օդային տարածքի վերաբերյալ հայտարարությանը։ Այս մասին գրում է իտալական L’Antidiplomatico-ն։
Սեպտեմբերի 1-ին Զելենսկին Ռուսաստանի տարածքով թռիչքներ իրականացնող միջազգային ավիաընկերություններին կոչ էր արել հրաժարվել այդ երթուղիներից՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի պատճառով։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի օդային տարածքը դառնում է «լիովին վտանգավոր»։
Պուտինը, մեկնաբանելով այդ հայտարարությունը, նշել է, որ եթե նման խոսքեր իսկապես հնչել են, ապա դրանք կարելի է դիտարկել որպես «պետական ահաբեկչության հայտ»։
«Նրանք մեզ խնդրում են վերսկսել բանակցությունները, անձնական հանդիպումներ են խնդրում։ Ահաբեկիչների հետ բանակցություններ չեն վարում»,- հայտարարել է ՌԴ նախագահը։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը