Պուտինը հերքել է Ռուսաստանում բանկային ավանդների հնարավոր սառեցման մասին լուրերը
Ռուսաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում քաղաքացիների բանկային ավանդների հնարավոր սառեցման մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ նա նման խոսակցություններն անվանել է «տեղեկատվական նետումներ»։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի տնտեսությունը ներկայում «բացարձակ կայուն վիճակում է», և բանկային ավանդների սառեցման համար որևէ հիմք չկա։
«Գլխավորն այն է, որ ամբողջ բիզնեսը, հատկապես փոքր բիզնեսը, կայունության զգացում ունենա»,- հավելել է ՌԴ նախագահը։
Արևելյան տնտեսական համաժողովն անցկացվում է Վլադիվոստոկում։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը