Մասնավոր բենզալցակայանները բենզինի պակասի են բախվել․ հայտնի է պատճառը
Ռուսաստան
Ռուսական նավթային ընկերությունները մայիսից օգոստոս չեն կատարել Սանկտ Պետերբուրգի բորսայում կնքված բենզինի մատակարարման պայմանագրերի 59%-ը։ Այս մասին, հղում անելով ոլորտի աղբյուրներին, գրում է «Коммерсантъ»-ը։
Տվյալների համաձայն՝ գործարքների շուրջ 20%-ը ավարտվել է պարտավորությունների չկատարմամբ կամ չեղարկմամբ, ևս 39%-ը մինչ այժմ ամբողջությամբ չի կատարվել։ Պայմանագրերի 24%-ի դեպքում մատակարարման ուշացումը գերազանցել է սահմանված 30 օրը։
Պարբերականի աղբյուրի խոսքով՝ խոշոր նավթային ընկերություններն առաջնահերթ վառելիք են մատակարարել պաշտպանական և արդյունաբերական ձեռնարկություններին, գյուղատնտեսական ոլորտին, համայնքային կառույցներին և հյուսիսային շրջաններին։ Միաժամանակ անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով նավթավերամշակման գործարանների կրած վնասները կրճատել են հասանելի արտադրանքի ծավալները։
Արդյունքում հիմնականում բորսայից վառելիք գնող անկախ բենզալցակայանները չեն կարողացել ամբողջությամբ ապահովել իրենց պահանջարկը։ Որոշ դեպքերում նրանց հասանելի է ներմուծվող կամ արտաբորսայական շուկայում վաճառվող բենզինը, սակայն այն կարող է զգալիորեն ավելի թանկ լինել։
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ այս շաբաթ Ռուսաստանի շրջաններում վառելիքի մատակարարման իրավիճակը բարելավվել է։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը