Պուտինը զգուշացրել է տնտեսություն չափազանց մեծ ծավալի գումարներ ուղղելու վտանգի մասին
Ռուսաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ տնտեսություն մեծ ծավալի լրացուցիչ գումարներ ուղղելը վտանգավոր է, քանի որ դա կարող է հանգեցնել գնաճի աճի։ Այս մասին նա ասել է Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանում ֆինանսական միջոցներ կան, և հիմնական հարցն այն է, թե ինչպես դրանք ճիշտ օգտագործել։ Նա ընդգծել է, որ տնտեսության մեջ դրամական զանգվածի չափազանց մեծ ավելացումը կարող է բացասաբար ազդել գների կայունության վրա։
Ավելի վաղ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկի քաղաքականության հիմնական նպատակներից մեկը գների կայունությունն է։ Նրա գնահատմամբ՝ ԿԲ-ին և կառավարությանը հաջողվել է կանխել գնաճի կտրուկ թռիչքը, թեև նման վտանգ իրականում եղել է։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը