«Արեգակը քնած է»․ աստղագետները հայտնել են չափազանց ցածր ակտիվության մասին
Աշխարհ
Արեգակնային և գեոմագնիսական ակտիվությունը ներկայում չափազանց ցածր մակարդակի վրա է։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայից։
«Գեոմագնիսական ակտիվությունը ցածր է։ Կանխատեսումն ամբողջությամբ «կանաչ» է։ Աստղը քնած է»,- նշել են գիտնականները։
Վերջին մեկ օրվա ընթացքում Արեգակի վրա գրեթե որևէ նշանակալի իրադարձություն չի գրանցվել։ Միայն թույլ բռնկումներ են նկատվել Արեգակի արևմտյան հատվածում գտնվող ակտիվ գոտիներում, որոնք աստիճանաբար անցնում են Երկրից չերևացող կողմ։
Միևնույն ժամանակ Արեգակի արևելյան հատվածում նկատվել են խոշոր մագնիսական օղակներ։ Գիտնականների խոսքով՝ դրանք տեսականորեն կարող են վկայել արևաբծերի առկայության մասին, սակայն առայժմ հստակ եզրակացություն անել հնարավոր չէ։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը