Սեպտեմբերի 7-ին երկնքում կարելի է տեսնել հինգ երկնային մարմինների տպավորիչ «հանդիպումը»
Աշխարհ
Սեպտեմբերի 7-ի գիշերը Լուսինը, Մարսը, Յուպիտերը և Երկվորյակներ համաստեղության երկու պայծառ աստղերը՝ Կաստորն ու Պոլուքսը, երկնքում կձևավորեն գեղեցիկ տեսանելի խումբ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Պերմի պլանետարիումի դասախոս Վիտալի Ֆրանցևը։
Նրա խոսքով՝ երևույթը դիտելու համար լավագույն ժամանակը սեպտեմբերի 7-ն է, իսկ երկնային մարմինները պետք է փնտրել երկնքի արևելյան հատվածում։
Այդ ժամանակ Լուսնի սկավառակի լուսավորվածությունը կկազմի մոտ 21%, և այն տեսողականորեն շատ կմոտենա Մարսին։ Յուպիտերն իր պայծառությամբ համեմատելի կլինի Սիրիուսի՝ գիշերային երկնքի ամենապայծառ աստղի հետ, իսկ Մարսը մոտ հինգ անգամ ավելի թույլ կերևա։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը