Փաշինյանը կտրուկ հակադարձել է Զախարովայի հայտարարությանը
Արտաքին Քաղաքական
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռուսաստանի քաղաքացիների համար Հայաստանի կողմից վիզային ռեժիմ սահմանելու հնարավորության մասին Մարիա Զախարովայի հայտարարությանը։
«Իսկ ո՞վ է նման բան քննարկել։ Մենք բացարձակ նման բան անելու մտադրություն չունենք։ Հակառակը՝ մեծ հաճույքով ենք ընդունում ՌԴ-ից եկող զբոսաշրջիկներին և տեսնում ենք, որ նրանք Հայաստանի զբոսաշրջային առավելությունները առաջ մղող շատ ակտիվ դերակատար են դարձել»,– ասել է Փաշինյանը։
Ավելի վաղ Զախարովան հայտարարել էր, որ ՌԴ քաղաքացիների համար Հայաստանի կողմից վիզային ռեժիմի հնարավոր սահմանումը քայլ կլինի ոչ թե Մոսկվայի, այլ Երևանի դեմ և կազդի նաև Հայաստանում բազմաթիվ հարազատներ ունեցող ՌԴ քաղաքացիների վրա։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը