Պուտինը պատասխանել է Ռուսաստանում հնարավոր նոր զորահավաքի մասին հարցին
Ռուսաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ներկայում Ռուսաստանում չկա այնպիսի սցենար, որը կպահանջի զորահավաք անցկացնել։ Այս մասին նա ասել է Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում։
«Այսօրվա դրությամբ չկա որևէ սցենար, որը զորահավաք կպահանջի։ Սա հակառակորդի տեղեկատվական հարձակումն է Պետդումայի ընտրությունների նախաշեմին՝ արդյունքների վրա ազդելու փորձով։ Սա նախապես ծրագրված տեղեկատվական գործողություն է»,- հայտարարել է Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքով՝ ռուսական բանակը ներկայում զինծառայողների պակաս չունի։ Նա նշել է, որ քաղաքացիները շարունակում են կամավոր պայմանագրեր կնքել զինված ուժերի հետ։
Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ևս հայտարարել էր, որ Ռուսաստանում զորահավաք անցկացնելու անհրաժեշտություն չկա։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին հերքել էր հնարավոր նոր զորահավաքի մասին տեղեկությունները։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը