Հապալասն ու խաղողը կարող են օգնել նվազեցնել մկաններում ճարպի կուտակումը․ հետազոտություն
Հասարակություն
Հապալասի, խաղողի և մի շարք այլ հատապտուղների մեջ պարունակվող բնական նյութը՝ պտերոստիլբենը, կարող է նպաստել մկանային բջիջներում ճարպի ավելորդ կուտակման նվազեցմանը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Food Bioscience գիտական ամսագրում։
Գիտնականները լաբորատոր պայմաններում ուսումնասիրել են տարբեր բուսական միացությունների ազդեցությունը մկների կմախքային մկանների բջիջների վրա։ Առավել արտահայտված ազդեցությունը ցույց է տվել պտերոստիլբենը․ այն նվազեցրել է բջիջներում ճարպային կուտակումները՝ չխանգարելով դրանց բնականոն աճին և զարգացմանը։
Հետազոտության համաձայն՝ նյութը չի խոչընդոտում ճարպաթթուների մուտքը բջիջներ, այլ նպաստում է արդեն կուտակված ճարպի քայքայմանն ու օգտագործմանը։ Գիտնականները այս ազդեցությունը կապում են ճարպային նյութափոխանակության կարգավորմանը մասնակցող PPARδ սպիտակուցի հետ։
Մկաններում ճարպի չափից ավելի կուտակումը կարող է խանգարել դրանց բնականոն աշխատանքին և նպաստել ինսուլինային դիմադրողականության զարգացմանը։ Միաժամանակ հեղինակներն ընդգծում են, որ հետազոտությունն իրականացվել է բջիջների վրա, ուստի դեռ վաղ է պնդել, որ պարզապես հապալաս կամ խաղող օգտագործելը մարդկանց մոտ նույն ազդեցությունը կունենա։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը